Դեկտեմբերի 15-ին և 22-ին երկու փուլով Եգիպտոսում անցկացված հանրաքվեի տվյալներով` եգիպտացիների 63 տոկոսը կողմ է նոր սահմանադրությանը, 36-ը` դեմ: Սահմանդրության հաստատումից մի քանի ամիս անց Եգիպտոսում խորհրդարանական նոր ընտրություններ կանցկացվեն:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...